Ռուսաստանը և Հայաստանը կանցկացնեն խորհրդակցություններ՝ եվրոպական և եվրաատլանտյան թեմաների շուրջ․ Լավրով
Ռուսաստանը և Հայաստանը նախատեսում են խորհրդակցություններ անցկացնել եվրաատլանտյան և եվրոպական թեմաների շուրջ:
Ռուսաստանը և Հայաստանը կանցկացնեն խորհրդակցություններ՝ եվրոպական և եվրաատլանտյան թեմաների շուրջ․ Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը:
«Արտաքին գործերի նախարարությունների միջոցով մենք կանոնավոր, գաղտնի խորհրդակցություններ ենք իրականացնում ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ: Նախատեսվում են խորհրդակցություններ եվրոպական և եվրաատլանտյան թեմաների, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկա, Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազան և Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա պետությունների հետ մեր երկրների հարաբերությունների մասին»,- ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Բացի դրանից, Կազանում երկու երկրների վարչապետները վերջերս բանակցություններ են վարել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում:
Իր հերթին Այվազյանը հայտարարել է, որ մտադիր է Լավրովի հետ քննարկել տնտեսական ոլորտում քաղաքական համակարգումը և փոխգործակցությունը:
«Մենք համագործակցում ենք այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը»,- ավելացրել է նա: