Գտնում ենք, որ ԱՀ քաղաքային իշխանությունների կողմից կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ ստեղծելու այնպիսի մի դասական հուշարձան, որը կամփոփի պատերազմի ժամանակ բոլոր ընկածների հիշատակը:
Ստեփանակերտի հրապարակում տեղադրված Արցախյան երրորդ պատերազմի զոհերի հուշատախտակի հարցը պատշաճ լուծում կստանա.նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի ՝ հուշատախտակի հետագա ճակատագրին վերաբերող հարցին։
Նախարարն ի լրումն նշեց, որ դասական հուշարձանների վրա լուսանկարներ չեն տեղադրվում:
Այդ հարցի լուծման ուղղությամբ կփորձեն իրենց լիազորությունների շրջանակներում ճիշտ քայլեր ձեռնարկել. ժամկետների մասով առայժմ ոչինչ հստակեցված չէ։