Artsakhpress

Ռազմական

ՀՀ ՊՆ ռազմական համալսարանում բացվել է Ալեքսանդր Սուվորովի անվան ռուսաց լեզվի ուսուցման լսարան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մայիսի 7-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացման արարողությանը:

ՀՀ ՊՆ ռազմական համալսարանում բացվել է Ալեքսանդր Սուվորովի անվան ռուսաց լեզվի ուսուցման լսարան

ՀՀ ՊՆ ռազմական համալսարանում բացվել է Ալեքսանդր Սուվորովի անվան ռուսաց լեզվի ուսուցման լսարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ռազմական համալսարանի դասախոսական կազմին և կուրսանտներին լսարանի բացման կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ բարեկամ երկու պետությունների դաշնակցային հարաբերությունները և ռազմական համագործակցության բարձր մակարդակը շեշտադրում են մշակութային կապերի, այդ թվում նաև՝ լեզվի իմացության կարևորությունը: Հիշեցնելով, որ ընդամենը երկու օր անց՝ մայիսի 9-ին,  նշվելու է ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակի հերթական տարեդարձը, Վաղարշակ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նորաբաց լսարանում  կվերապատրաստվեն Մեծ Հայրենականի հաղթանակը կերտած հայազգի մարշալների և զորահրամանատարների արժանի հետնորդներ:
Ըստ աղբյուրի՝ ազմական համալսարանի կուրսանտների հետ մեկտեղ ռուսաց լեզվի ուսուցման լսարանում իրենց գիտելիքները կհամալրեն նաև ՌԴ ռազմաուսումնական բարձրագույն հաստատություններ դիմող սպաները:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռուսաց լեզվի ուսուցման լսարանը կրում է ռուս անվանի զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի անունը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search