Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները խնդրել են դանդաղեցնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը. The Wall Street Journal

Եվրոպացի դաշնակիցները պահանջում են, որ ԱՄՆ-ն հետաձգի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի շատ ժամանակ և աջակցություն ցուցաբերի երկիրը լքելու համար:

ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները խնդրել են դանդաղեցնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը. The Wall Street Journal

ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները խնդրել են դանդաղեցնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը. The Wall Street Journal
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պաշտոնյաների խոսքերը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն պարտավորվել է սեփական զորքերի դուրսբերման ընթացքում նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել կոալիցիայի իր գործընկերներին: Այնուամենայնիվ, որոշ երկրներ նշել են, որ ժամանակին չեն կարողանա լքել Աֆղանստանը, և խնդրել են, որ ԱՄՆ զինված ուժերը երկրում մնան նաև հուլիսի 4-ից հետո: 

Ավելի վաղ աֆղանական Tolo New հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրների խոսքերը, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական շարժումը քննարկում են հուլիսի սկզբին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտելու հնարավորությունը:

Wall Street Journal-ի տեղեկություններով՝ որոշ երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, ԱՄՆ-ին խնդրել են հետաձգել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը մինչ հուլիսի 18-ը: ԱՄՆ իշխանությունները պատասխանել են, որ գործողությունը կարող է հետաձգվել երկու շաբաթով կամ ավելի երկար՝ դաշնակիցների խնդրանքները կատարելու համար:

Անանուն պաշտոնյաների կարծիքով, մեկ այլ բարդություն է այն, որ Քաբուլի օդանավակայանում տարիներ շարունակ անվտանգություն ապահովող Թուրքիան տեղեկացրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որ իր զորքերը նույնպես կարող են դուրս բերվել: Նրանց կարծիքով, թուրքական ուժերի հնարավոր դուրսբերումը կարող է դրդել որոշ արևմտյան երկրների վերանայել իրենց ծրագրերը՝ երկրում նույնիսկ կրճատված դիվանագիտական կոնտինգենտները պահպանելու առնչությամբ: Օդանավակայանում անվտանգության ապահովման հնարավոր այլընտրանքներից են միջազգային վարձկանները, բայց, ինչպես նշում է թերթը, դժվար թե նրանք մնան առանց զորքերի, որոնք երաշխավորում են իրենց անվտանգությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2001 թվականին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները ռազմական գործողություն էին սկսել Աֆղանստանում: Այն իրականացվել է «Հաստատուն ազատություն» արշավի շրջանակում, որը պատասխան էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը: 2014 թվականին Աֆղանստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ստորագրել են  անվտանգության համաձայնագրեր, որոնք դաշնակիցներին թույլ են տալիս պահպանել սահմանափակ քանակությամբ ռազմական ներկայություն երկրում: 2015 թվականի հունվարի 1-ից մարտական գործողությունը փոխարինվել է «Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելությամբ:

2020 թվականին Միացյալ Նահանգները և «Թալիբան»-ը ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի ավարտի մասին ազդարարող առաջին համաձայնագիրը, որը նախատեսում է օտարերկրյա զորքերի դուրսբերում այս տարվա մայիսին, երբ երկրում բռնություններն ավարտվեն: Ներկայում ընդհանուր առմամբ Աֆղանստանում կա ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ պետությունների 10 000-ից պակաս զորք, այդ թվում՝ 2,5 հազար ամերիկյան զորք: Նրանց հիմնական խնդիրն է կրթել և վերապատրաստել աֆղանական անվտանգության ուժերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search