Artsakhpress

Միջազգային

Հայտնաբերվել է կապը տղամարդկանց ճաղատության և COVID-19-ի հանդեպ խոցելիության միջև

Ամերիկացի և իտալացի կենսաբանները պարզել են, որ գեների փոփոխությունները, որոնք մեծացնում են տղամարդկանց ճաղատության հավանականությունը, զգալիորեն մեծացնում են նրանց մոտ կորոնավիրուսով վարակվման և COVID-19-ի ծանր ձևերով հոսպիտալացման հավանականությունը:

Հայտնաբերվել է կապը տղամարդկանց ճաղատության և COVID-19-ի հանդեպ խոցելիության միջև

Հայտնաբերվել է կապը տղամարդկանց ճաղատության և COVID-19-ի հանդեպ խոցելիության միջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ТАСС գործակալության՝ վկայակոչելով Եվրոպական մաշկաբանական և վեներոլոգիական հանրության մամուլի ծառայությունը:
 
Ուհանում SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի բռնկման առաջին օրերից բժիշկները սկսել էին նկատել, որ վիրուսի առաջացրած հիվանդությունը շատ ավելի հաճախ է վարակում և խլում տղամարդկանց կյանքը, քան կանանց։
 
Սկզբում սա կապում էին այն բանի հետ, որ տղամարդկանց թոքերի բջիջները շատ ավելի մեծ քանակությամբ ACE2 ռեցեպտորի մոլեկուլներ են պարունակում, որոնք վիրուսն օգտագործում է վարակման համար, քան կանանց մոտ։ Այնուհետև մասնագետների կարծիքները կիսվեցին։
 
Հռոմի Մարկոնի համալսարանի պրոֆեսոր Էնդի Գորենը և նրա գործընկերները պատահմամբ հայտնաբերել են մինչ այս անհայտ բիոմարկեր, որը թույլ է տալիս առանձնացնել այն տղամարդկանց, որոնք ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ։ Մասնագետներն այդ բացահայտումն արել են՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ կորոնավիրուսի ծանր ընթացքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված տղամարդկանց 80 %-ը տարբեր տեսակի ճաղատություն են ունեցել։
 
Նրանք ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել 65 պացիենտներից և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։
 
Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանց հոսպիտալացման հավանականությունը կախված է եղել ոչ միայն նրանց մազերի վիճակից, այլև նրանից, թե որքան, այսպես կոչված, CAG-կրկնություններ են առկա AR գենում, որը պատասխանատու է տեստոստերոնի և տղամարդկանց այլ սեռական հորմոնների մոլեկուլներին բջիջների արձագանքի համար։ Որպես կանոն, որքան շատ նման հատվածներ է պարունակում AR գենը, այնքան շատ են դրա կրողները ենթարկվում ճաղատության։
 
Պարզվել է, որ նման կախվածություն կա նաև այդ կրկնությունների երկարության և կորոնավիրուսի ծանր ընթացքով վերակենդանացման բաժանմունք ընկնելու միջև։ Այդ կապի հստակ բնույթը դեռևս հայտնի չէ, սակայն կենսաբանները ենթադրում են, որ դրա գոյությունը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսի առանցքային «հանցակիցներից» մեկի՝ TMPRSS2 ֆերմենտի ակտիվության մակարդակը ուղղակիորեն կախված է AR գենի կառուցվածքի տատանումներից:
 
Կենսաբանների կարծիքով, վարակի այս հատկությունը կարելի է օգտագործել ոչ միայն SARS-CoV-2-ի հանդեպ առավել խոցելի հիվանդներին հայտնաբերելու համար, այլ նաև վիրուսի դեմ պայքարելու համար՝ ճնշելով TMPRSS2- ի աշխատանքը այնպիսի դեղամիջոցներով, որոնք նվազեցնում են AR գենի ակտիվությունը:
 
Նման նյութերով փորձարկումների առաջին արդյունքները պրոֆեսոր Գորենը և նրա գործընկերները մտադիր են առաջիկայում ներկայացնել հանրությանը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search