Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանցիների անհարիր պահվածքի համար Կարմիր շուկայի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչները երեկ՝ մայիսի 18-ին, ադրբեջանցիների ոչ պատշաճ պահվածքի համար դիմել են գյուղի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին:

Ադրբեջանցիների անհարիր պահվածքի համար Կարմիր շուկայի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին

Ադրբեջանցիների   անհարիր   պահվածքի  համար   Կարմիր  շուկայի  բնակիչները դիմել են ռուս  խաղաղապահներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը:
Նրա խոսքով՝ շաբաթական երեք անգամ թշնամու ավտոշարասյունն անցնում է գյուղի տարածքով՝ այդ ընթացքում դրսևորելով լկտի պահվածք։
«Երեկ էլ, ինչպես միշտ, ադրբեջանցի վարորդները, գերազանցելով արագությունը , վազանց են կատարել՝ խուճապային տրամադրություն ու վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով նույն ճանապարհով երթևեկող հայ վարորդների շրջանում: Նրանք նաև տարբեր արհամարհական ժեստեր են անում և հեռախոսներով լուսանկարում, ինչն անթույլատրելի է համարվում: Այս ամենի մասին մենք տեղեկացրել ենք ռուս խաղաղապահներին, որպեսզի ավելի ուշադիր ու խիստ լինեն այդ երևույթները վերացնելու համար: Խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները լսել և ընդունել են մեր մտահոգությունները և խոստացել, որ հարցերին լուծում կտան»,- մասնավորապես ասել է Ն. Աթայանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search