ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո:
ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և անհանգստությամբ հետևում են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը. Զաս
Նա նշել է, որ իրավիճակի բարելավմանը նպաստել է ռուսական խաղաղապահ զորախմբի մուտքը ղարաբաղյան հակամարտության գոտի:
«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Նրանք այլևս չեն կրակում: Բայց իրավիճակը դեռ լարված է», - ասել է Զասը: