Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. այսօր աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան օրն է

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարծքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:

Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. այսօր աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան օրն է

Ստեփանակերտում  տեղադրվել    է   Շառլ  Ազնավուրի    կիսանդրին.  այսօր աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան   օրն    է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ պետական բյուջեի միջոցներով տեղադրված կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ , կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:

Բնութագրությունը հասանալի չէ

Ֆրանսահայ երգչի ստեղծագործություններով և պարերով հանդես են եկել «Արցախի բալիկներ» համույթի սաները և Արցախի պետական պարի համույթը:

Բնութագրությունը հասանալի չէ

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, ներկայացնելով Շառլ Ազնավուրի կենսագործունեությունը, բարձր է գնահատել ֆրանսահայ մեծանուն երգչի դերն ու վաստակը համաշխարհային մշակույթում և հայ ժողովրդի կյանքում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Անուրանալի է Շառլ Ազնավուրի դերը նաև Սպիտակի երկրաշարժի տարիներին: 2001 թվականին Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը՝ Մեծ եղեռնի հուշարձանի հավերժական կրակի առջև, Շառլ Ազնավուրը երգել է իր նշանավոր «Ավե Մարիա» երգը: Նա մշտապես աջակցել և կարեկցել է հայ ժողովրդին: Եվ այսօր՝ նրա ծննդյան օրը, հայ- ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող գողտրիկ պուրակում կանգնեցվել է նրա կիսանդրին: Հպարտ ենք, որ մեր կենտրոնը կրում է ազգանվեր գործչի անունը: Սիրելի´ Շառլ, Ձեր անունը միշտ վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,- մասնավորապես ասել է Ա. Հովսեփյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Քանդակագործ Յուրի Հավհաննիսյանի խոսքով՝ մայիսը հայ ժողովրդի համար ճակատագրական հաղթանակների ամիս է, և պատահական չէ , որ տիեզերական մեծության Շառլ Ազնավուրը ծնվել է մայիսին։ Մի մարդ, ով այնքան սեր, հույս, հավատ, բարություն է մաղթել մարդկությանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ապրելով ու ստեղծագործելով արվեստների մայրաքաղաք Փարիզում՝ նա ՝ որպես պոետ ու երգիչ , Սայաթ-Նովայի ու ֆրանսիական ժողովրդական երգարվեստի ավանդույթների սինթեզով արարեց ինքնատիպ ու հոգեպարար երգը՝ դառնալով համայն մարդկության սիրո պատգամախոս: Նա ծնվեց և ապրեց՝ որպես հայ, և ստեղծագործեց՝ որպես ֆրանսիացի՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ: Այսօր, երբ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ծանրագույն օրերից մեկը, մենք մեր կողքին տեսնում ենք Ֆրանսիային՝ իր վճռական հորդորով: Եվ որպես դրա առհավատչյա՝ Ազնավուրի կիսանդրին թող անզուգական փայլ հաղորդի Արցախի մայրաքաղաքին՝ ի փառս հայ և ֆրանսիական ժողովուրդների դարավոր բարեկամության , և մղի մեզ նորանոր հաջողությունների: Հուշարձանը երախտիքի խոսք է հայ ժողովրդի արցախյան հատվածի կողմից ֆրանսիական ժողովրդին»,- մանրամասնել է Յու. Հովհաննիսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իր համար այսօր յուրահատուկ օր է, քանի որ իր և իր նման շատերի երազանքն այսօր դարձավ իրականություն՝ վերջապես Արցախ աշխարհն ունեցավ մեծ հայորդու կիսանդրին. այն էլ՝ նրա ծննդյան օրը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Քանդակի մտահղացումը վաղուց էր ծնվել մեզ մոտ, սակայն ինչ- ինչ պատճառներով իրականացնելը հետաձգվում էր, և այսօր կյանքի կոչեցինք այդ ծրագիրը: Մենք սկզբում երկմտում էինք Շառլ Ազնավուրի երկու կերպարների ստեղծման շուրջ՝ զուսպ, մտահոգ Ազնավուրի և ժպտացող երգչի։ Արդյունքում ունեցանք երկրորդ տարբերակը: Ուզում ենք, որ հայ ժողովրդի համար այս ծանր իրավիճակում Ազնավուրի ժպիտը գալիք սերնդի համար լինի խորհրդանշական: Շատ բարդ էր ստեղծել Ազնավուրի կերպարը, որովհետև ինքն այնքան հարուստ է իր ապրած գիտակցական ու համեստ կյանքով, որ ավելորդություններ չներառեցինք արվեստի այս գործում»,- ավելացրել է Մ. Ֆարսիյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Ահ ԿԳՄՍ փախնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր հասարակությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր ծաղիկներ խոնարհեցին մեծն շանսոնյեի կիսանդրու պատվանդանին:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, մահացել՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի հպարտությունն է, ով իր կյանքի ողջ ընթացքում ապրել է ազգի հոգսով ու ցավով: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է մոտ 1200 երգ՝ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն ՝ և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա աշխարհին հայտնի ֆրանսալեզու երգիչներից մեկն է։

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search