Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող
«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան»,- ասված է հաղորդագրությւան մեջ։