Մայիսի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԱՀ ԱԺ աշխատակազմի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ ջանքերով կազմակերպվել է Գինեսի գրքի աշխարհահռչակ հայազգի վեցակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանի հերթական ռեկորդ սահմանելու ցուցադրությունը՝ նվիրված 44-օրյա Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին:
Ստեփանակերտում սահմանվել է Գինեսի նոր ռեկորդ
Ոգին է ծնում անհատին և ազգը: Տա Աստված, որ այն ոգին, որը ունեցել ենք 1992-1994թթ., նորից արթնանա մեր մեջ, և անհնարինը դառնա հնարավոր: Եվ մեր նվիրյալների օրինակով դաստիարակվեն գալիք սերունդները»,- նշել է նա:
Մեզ հետ զրույցում 35 ամենագնաց մեքենաներ միանգամից տեղաշարժելով նոր ռեկորդ սահմանած մարզիկ Աշոտ Խանոյանն ասել է, որ ինքն առնաձնապես հպարտ է, որ հենց Արցախում՝ Ստեփանակերտում է նշանավորում իր համար կարևոր այս իրադարձությունը. «Իմ երազանքն իրականություն է, քանի որ արցախցիներին տեսնում եմ ժպիտով, միաբան և աղոթքով: Մենք ծնկի եկողը չենք: Եվ հենց դրա համար այսօրվա նվաճումս նվիրում եմ 44-օրյա պատերազմի նահատակների անմար հիշատակին և խոնարհվում բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր հիմա կանգնած են առաջնագծում»,- նշել է ռեկորդակիրը: