Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կկազմակերպվի ցուցահանդես՝ «Ապրենք, որ ապրեցնենք» խորագրով

Մայիսի 31-ին՝ ժամը 18։00-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարչուհի Արև Պետրոսյանի «Ապրենք, որ ապրեցնենք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը։

Ստեփանակերտում կկազմակերպվի ցուցահանդես՝ «Ապրենք, որ ապրեցնենք» խորագրով

Ստեփանակերտում կկազմակերպվի ցուցահանդես՝   «Ապրենք, որ ապրեցնենք» խորագրով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Մեզ հետ զրույցում նկարչուհին կարևորեց նախաձեռնությունը հենց Ստեփանակերտում կյանքի կոչելը՝ համարելով, որ Արցախն այս օրերին առավել շատ ունի ուշադրության ու հոգատարության կարիք։ «Ես ստեղծագործում եմ բացառիկ ոճով և տեխնիկայով։ Եվ ցուցահանդեսին ներկայացնելու եմ մեծածավալ աշխատանքներ, նաև իմ հեղինակային հուշանվերների շարքից օրինակներ: Բոլոր իմ աշխատանքները օրգանական ապակու վրա են, մասամբ թափանցիկ՝ ոսկյա և արծաթյա թիթեղներով: Կարծում եմ՝ հետաքրքրական կլինի հանդիսատեսի համար բացահայտել իմ յուրահատուկ գույների աշխարհը: Ցուցահանդեսը կարևոր եմ համարում նաև նրանով, որ այն ուղեկցվելու է «բարու-երթ» ակցիայով.տեղում կազմակերպվելու է սահմանափակ քանակությամբ թողարկված «Սբ. Նիկողայոս» սրբապատկերների վաճառքը, որի ողջ հասույթը ուղղված կլինի Ստեփանակերտի արվեստի դպրոցի համար անհրաժեշտ մասնագիտական գույքի ձեռքբերմանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ»,- նշել է վաստակավոր նկարչուհին:

Ա. Պետրոսյսնի հավաստմամբ՝ այսօր կրթությունը կարևորագույն հարթակն է, որտեղ պետք է ներդրում կատարեն բոլորը։ Նա կասկած անգամ չունի, որ դրա արդյունքում մեծանալու են Սարյաններ և Մինասներ, Քոչարներ և Սուրենյանցներ: Համոզված է նաև, որ երազկոտ աղջնակը` Արև անունով, որ սիրում է նկարել, կարող է իր ժպիտով , արվեստով , աղոթքով ինչ֊որ բան փոխել, գուցե չնչին թվացող, բայց կարևոր: «Հրավիրում եմ ձեզ իմ գույների աշխարհ՝ միասին կառուցելու բարու շղթան»,- հավելել է նա:

Արև Պետրոսյանը ստեղծագործական ուղին սկսել է դեռևս ուսանողական տարիներից` հայտնի դարձել՝ որպես հեռուստաընկերությունների տաղավարների ձևավորող-նկարիչ: 2005թ.-ը ստեղծագործական ուղու շրջադարձային փուլ էր: Առաջին անհատական ցուցահանդեսով նկարչուհին ներկայացավ նկարիչների միությունում: Նա հայտնի է նաև իր բարեգործական եւ հասարակական գործունեությամբ, որն ուղղված է կարիքավոր, ծնողազուրկ երեխաների, տարեցների, կանանց առողջապահական, ինչպես նաև սահամանափակ կարողություններով տառապող երեխաների խնդիրների լուծմանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search