Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին»,- ասել է Բորելը: