Ակտիվ ընթացքի մեջ են ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները:
Իվանյան համայնքի նոր թաղամասի շինաշխատանքներն ընթացքի մեջ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը: Նրա խոսքով` 180 բնակարանանոց 15 շենքերից հինգի հողային աշխատանքներն արդեն ավարտված են. ներկա դրությամբ աշխատում են հիմքերի ամրանակմախքների վրա:
«Ժամանակակից բոլոր չափանիշներով կառուցվող թաղամասը կունենա ավտոկայանատեղի, խաղահրապարակ, սպորտհրապարակ, երեք տաղավար, հասարակական նշանակության հեռանկարային նպատակով օգտագործման համար նախատեսված շինություն(որպես առևտրի սրահ), կանգառ` հասարակական տրանսպորտի համար: Ապահովված կլինի նաև արտաքին լուսավորությամբ: Ընդհանուր բնակելի մակերեսը 16003,8մ/ք է: Նախնական տվյալներով` թաղամասը նախատեսված է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված մեր հայրենակիցների համար»,- մանրամասնել է մեր զրուցակիցը: