«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության բոլոր բաժանորդները այսուհետ կկարողանան Ղարաբաղ Տելեկոմի սպասարկման կենտրոններում լիցքավորել ցանկացած կանխավճարային հեռախոսահամար՝ սկսած 100 ՀՀ դրամից:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է գալիս նոր առաջարկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ընկերության մամլո ծառայությունից, ներկայումս, կանխավճարային հեռախոսահամարները հնարավոր է լիցքավորել լիցքավորման քարտերի, տերմինալների, բանկային փոխանցումների, ինչպես նաև առցանց վճարումների միջոցով՝ idram, arca, telcell:
Նշենք, որ տվյալ փոխանցման միջոցով բաժանորդները կարող են խնայել գումարը, քանի որ միջնորդավճար չի գանձվում: