Նախօրեին ԱՀ Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Թամարա Պետրոսյանի «Տանը մնացի» մոնոներկայացումը:
Ստեփանակերտում կազմակերպվել է«Տանը մնացի» մոնոներկայացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման ողջ հասույթը կտրամադրվի Ասկերանի շրջանի մանկապարտեզներին:
«Պատերազմից հետո, երբ առաջին անգամ եկա Արցախ, ինձ համար շատ դժվար էր, ամեն ինչ շատ ավելի ծանր էի պատկերացնում, բայց այս անգամ ավելի լավ եմ, անկախ ամեն ինչից՝ Արցախը ինձ նորից գրկաբաց ընդունեց: Մայրը ինչքան էլ հոգնած է լինում, նեղված է լինում, միևնույն է, ինքը գտնում է այդ ուժը՝ իր զավակներին գրկելու համար, որպեսզի զավակները չզգան այդ ամենը:
Հենց այդ նույն ձևով էլ Արցախն է ինձ ընդունել»,- մեզ հետ զրույցում նշել է Թամարա Պետրոսյանը: Որպես Արցախի դուստր՝ դերասանուհին հավատում է իր երկրի ծաղկուն ու լավ ապագային: «Ես հավատում եմ, որ մի օր Արցախը կապրի խաղաղ երկնքի տակ: Իհարկե, հավատալ պետք է, բայց պետք է նաև գործել ու գործով ապացուցել: Եթե ես իմ ներկայացմամբ կարողանամ հանդիսատեսին մի փոքր կտրել այս ծանր իրականությունից, ուրեմն ես աշխարհի ամենաերջանիկը կլինեմ»,-ընդգծել է Թ. Պետրոսյանը: