Artsakhpress

Մշակույթ

Տեղի կունենա Ստեփանակերտի արվեստի դպրոցի հաշվետու համերգը. հաստատությունը նոր հասցե ունի

Ստեփանակերտի Արվեստի դպրոցն այժմ գործում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի շենքում:

Տեղի կունենա Ստեփանակերտի արվեստի դպրոցի հաշվետու համերգը. հաստատությունը նոր հասցե ունի

Տեղի կունենա Ստեփանակերտի արվեստի դպրոցի հաշվետու համերգը. հաստատությունը նոր հասցե ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Դպրոցի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ, դաշնակահարուհի Էվելինա Լալայանը առաջնային խնդիր է համարում շենքային պայմանները:
«Ցանկալի կլիներ, որ մենք առանձին շենք ունենայինք, քանի որ նոր շենքային պայմանները թույլ կտան ուսուցման պրոցեսի համար ապահովել ավելի բարձր որակ»,-«Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը:
Բնութագրությունը հասանալի չէ
Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արվեստի դպրոցը շարունակել է իր աշխատանքը մինչ այդ նախանշված ծրագրերով՝ բացի ուսումնական պլանից, կազմակերպելով նաև միջոցառումներ:
«Նշել ենք Առնո Բաբաջանյանի 100-ամյակը, Չայկովսկու և Շումանի հոբելյանները, կազմակերպել ենք կանանց տոնի, մայիսի 9-ի, երեխաների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ, պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշ-երեկո: Մեր դպրոցի երգեցողության բաժնի աշակերտները մասնակցել են Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված օնլայն մրցույթներին և 2-րդ, 3-րդ ու 4-րդ տեղեր են զբաղեցրել»,-ասաց Է. Լալայանը:
Տնօրենի խոսքով՝ ձգտում են ամեն մի միջոցառում դպրոցի սաների համար դարձնել տոն, այդ օրերին նրանց խրախուսում նվերներով: Հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Արվեստի դպրոցի 2020-2021 ուստարվա հաշվետու համերգը ԱՀ մշակույթի և երիտասարդության պալատում: Բոլոր բաժինների (երաժշտության, երգեցողության, պարարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ կիրառական, թատերարվեստի) երեխանները մասնակցելու են այդ համերգին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Search