ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 6 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հրշեջ փրկարարները ժամանակին կանխել են վտանգը և կրակը չի տարածվել:
Այրվել է Ա. Առաքելյան 6 հասցեի եռահարկ շենքի տանիքում գտնվող ոչ պիտանի շորի կտորներ, և ապակեաբամբակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: