Artsakhpress

Սպորտ

Եվրո-2020․ Ուկրաինան ուժեղ էր Հյուսիսային Մակեդոնիայից (լուսանկարներ)

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականը Բուխարեստում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։

Եվրո-2020․ Ուկրաինան ուժեղ էր Հյուսիսային Մակեդոնիայից (լուսանկարներ)

Եվրո-2020․ Ուկրաինան ուժեղ էր Հյուսիսային Մակեդոնիայից (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անդրեյ Շեւչենկոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով, փոխանցում է sport.news.am-ը:
Առաջին խաղակեսում ուկրաինացիներից աչքի ընկան հարձակվողներ Անդրեյ Յարմոլենկոն ու Ռոման Յարեմչուկը։
57-րդ րոպեին մակեդոնացիները ստացան 11 մետրանոցի իրավունք։ Կիսապաշտպան Էզգան Ալիոսկիի հարվածից հետո դարպասապահ Գեորգի Բուշչանը հետ մղեց գնդակը, սակայն Ալիոսկին առաջինը հասավ եւ գրավեց դարպասը։
83-րդ րոպեին 11 մետրանոցի իրավունք ստացան ուկրաինացիները, սակայն կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին չկարողացավ գրավել Ստոլե Դիմիտրիեւսկիի պաշտպանած դարպասը։
Ուկրաինան 3 միավորով C խմբի երրորդ տեղում է, Հյուսիսային Մակեդոնիան առանց միավորի կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։
Առաջին տուրում Ուկրաինան 2։3 հաշվով պարտվել էր հոլանդացիներին, Հյուսիսային Մակեդոնիան՝ 1։3 հաշվով ավստրիացիներին։
Վերջին տուրում Ուկրաինան կմրցի ավստրիացիների, Հյուսիսային Մակեդոնիան՝ հոլանդացիների հետ։ Այդ հանդիպումները տեղի կունենան հունիսի 21-ին։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
Ուկրաինա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 2։1 (տեսանյութ), (Բուխարեստ)
Անդրեյ Յարմոլենկո, 29, Ռոման Յարեմչուկ, 34 - Էզգան Ալիոսկի, 57
Չիրացրած 11մ՝ Ռուսլան Մալինովսկի (Ուկրաինա), 83 - Էզգան Ալիոսկի (Հյուսիսային Մակեդոնիա), 57
Նիդերլանդներ - Ավստրիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Ամստերդամ)
B խումբ
Դանիա - Բելգիա՝  20։00  (Կոպենհագեն)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Search