Artsakhpress

Սպորտ

Եվրո-2020. Անգլիան չհաղթեց Շոտլանդիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ամենասպասված խաղերից մեկում` Անգլիան Լոնդոնում մրցեց Շոտլանդիայի հետ:

Եվրո-2020. Անգլիան չհաղթեց Շոտլանդիային

Եվրո-2020. Անգլիան չհաղթեց Շոտլանդիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  D խմբի այս խաղի առաջին գոլային պահը ստեղծեց Շոտլանդիան, սակայն գնդակը չհայտնվեց ցանցում: Րոպեներ անց արդեն Անգլիայի գրոհի ժամանակ գնդակը դիպավ դարպասաձողին: Ըստ վիճակագրության առաջին կեսում առավելությունն Անգլիայի օգտին էր: Առաջին 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսում էլ նույն իրավիճակն էր: Շոտլանդիան անսխալ էր գործում պաշտպանությունում, իսկ Անգլիան այդպես էլ չէր գտնում դեպի դարպասը տանող ամենաճիշտ ճանապարհը:
Անգլիա-Շոտլանդիա` 0:0:
Վերջին` երրորդ տուրում, այս խմբում կմրցեն հետևյալ զույգերը` Չեխիա-Անգլիա, Խորվաթիա-Շոտլանդիա: Խաղերը կկայանան հունիսի 22-ին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Արցախում զինծառայող է մահացել

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search