Artsakhpress

Հասարակական

Ամփոփվել են բիզնես֊ դասընթացի արդյունքները. լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն

Նախօրեին Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի երիտասարդական գրասենյակի «Վերելք» բիզնես-ճամբարի կողմից կազմակերպվել է մետ երեք ամիս տևած բիզնես֊ դասընթացի ամփոփում:

Ամփոփվել են բիզնես֊ դասընթացի արդյունքները. լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն

Ամփոփվել են բիզնես֊ դասընթացի արդյունքները. լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են այդ ընթացքում իրենց լավագույնս դրսևորած 11 թիմեր:

«Ծրագրի նպատակն է Արցախի երիտասարդությանը զինել գործնական գիտելիքներով, տեխնիկական հմտություններով և ֆինանսական կապիտալով՝ իրենց բիզնես գործունեությունը Արցախում սկսելու համար: Ծրագիրը հովանավորվել է Արևելյան Ամերիկայի «Արցախ» ֆոնդի կողմից:

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք թիրախավորել ենք վեց հիմնական ոլորտներ՝ բջջային հավելվածների ստեղծում, հյուրընկալություն և զբոսաշրջություն, կայուն գյուղատնտեսություն, կանաչ էներգետիկա, սնունդ և ըմպելիք, նորարարական գյուղատնտեսություն: Շուրջ երեք ամիս տևողությամբ այս ծրագրի շրջանավարտները ընտրվել են արցախցի 109 երիտասարդներից, նրանք ընթացքում մասնակցել են դասախոսությունների, կատարել են գործնական առաջադրանքներ, իսկ այսօր ընտրված լավագույն 11 թիմերը հնարավորություն են ստացել սեփական բիզնես- գաղափարները ներկայացնելու ժյուրիի, ներդրողների և հանդիսատեսի առջև, և լավագույնները կստանան ֆինանսավորում դրանք իրականացնելու համար»,-մեզ հետ զրույցում նշել է ծրագրի դասախոս, «ՓՐՈՓՐ ՔՈՄՓԸՆԻ» ընկերության համահիմնադիր Մարիաննա Վարդանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ծրագրի հաղթողներ են ընտրվել Վահե Մարտիրոսյանի «Մարտիրոսյան Բերրի», Սյուզաննա Մարգարյանի «Շուշվա նեկտար», Տիրուհի Գասպարյանի «Նրբաստեղծ» բիզնես-ծրագրերը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Արցախում զինծառայող է մահացել

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search