ԱՄՆ վարչակազմը Կիևին օժանդակելու համար պահեստային միջոցներ է պատրաստել ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրման դեպքում:
ԱՄՆ-ը պահեստային միջոցներ է պատրաստել Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ սահմանի իրավիճակի սրման դեպքում
«Մեր կողմից անվտանգության համար Ուկրաինային հատկացվելիք օգնությունը կանգնեցնելու մասին միտքն անհեթեթություն է: Միայն անցյալ շաբաթ՝ ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի նախաշեմին մենք անվտանգության ոլորտում 150 մլն դոլար արժողությամբ օգնության փաթեթ ենք տրամադրել: Ներկայում հատկացրել ենք Ուկրաինայի անվտանգության ոլորտի համար օգնություն ցուցաբերելու նախաձեռնության շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի կողմից տրամադրված ամբողջ գումարը»,- նշել է Ջեն Սակին:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը պահեստային միջոցներ է պատրաստել ռուս-ուկրաինական սահմանի լարվածության խորացման դեպքում: