Ասֆալտապատվում է Թաղավարդ-Կալերի ներհամայնքային ճանապարհը:
Ասֆալտապատվում է Թաղավարդ-Կալերի ներհամայնքային ճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:
«Խճապատման, հողային և ջրահեռացման աշխատանքները սկսվել են 20 օր առաջ: Այսօր արդեն սկսվել են ասֆալտապատման աշխատանքները»,- նշել է Օ. Հարությունյանը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ասֆալտապատումն իրականացվում է պետական միջոցներով՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի անմիջական վերահսկողությամբ: