Artsakhpress

Տնտեսական

ՀՀ կառավարությունը բարձրացնում է պղնձի և մոլիբդենի խտանյութի տուրքը

Հայաստանը պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը բարձրացրել է 15 տոկոսով։ Համապատասխան օրենքի նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից և առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։

ՀՀ կառավարությունը բարձրացնում է պղնձի և մոլիբդենի խտանյութի տուրքը

ՀՀ կառավարությունը բարձրացնում է պղնձի և մոլիբդենի խտանյութի տուրքը

Նախագիծը մշակել է էկոնոմիկայի նախարարությունը։ Ըստ որոշման հիմնավորման՝ անցյալ տարվա ապրիլից պղնձի միջազգային գնի կայուն աճ կա. եթե 2020-ի դեկտեմբերին պղնձի գինը 7500 դոլար էր, այժմ այն 9225 դոլար է։ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների համաձայն՝ գործող պղնձի հանքերի մեծ մասը շահութաբեր է անգամ 5300 դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 դոլարի դեպքում, տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։ Պղնձի, մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը գոյանալու է Լոնդոնի մետաղական բորսայում գրանցված մետաղի գնով ու կառավարության հաշվարկերով. որոշման արդյունքում 72 միլիարդ դրամ ավել տուրք է հավաքագրվելու։

«Գնային արտաքին պահանջարկը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի ու ոլորտի հետագա զարգացման համար, ինչը կարող է ամուր նախադրյալներ ստեղծել ոլորտի հետագա արդիականացման ու միջազգային պահանջներին համապատասխան հանքարդյունաբերական ու լեռնամետալուրգիական համալիր ձևավորելու հարցում»,- նշել են նախարարությունից։ Միևնույն ժամանակ, որոշման հիմնավորումներում շեշտվում է՝ կախված համաշխարհային շուկայում մետաղների գներից, տուրքի այս չափը կարող է փոփոխվել, ու եթե պղնձի գինը բորսայում 7500 դոլարով նվազի, տուրքի չափը ևս կնվազի։ Երկարաժամկետ կտրվածքով կառավարությունը մտադիր է ստեղծել սուվերեն հարստության ֆոնդ ու ընդերքի, հանքարդյունաբերության ոլորտի համակարգային վերանայումից հետո այստեղ ուղղել ոլորտից առաջացող եկամուտը։ Նորվեգիայում նման ֆոնդը նավթագազային արդյունահանումից հավաքագրել է 1.1 միլիարդ դոլար, Քաթարը՝ 345, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 305, Ռուսաստանը՝ 174 միլիոն դոլար։

Պղինձը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հիմնական հանքային տեսակն է։ Պղնձի հանքաքարի ու խտանյութի արտադրությունը 2010-ի 118 հազար տոննայից 2019-ին հասել է 562 հազար տոննայի, իսկ անցյալ տարի կազմել 511 հազար տոննա։ Հայաստանում գործում են 7 պղնձամոլիբդենային և մեկ պղնձի հանքավայր, որոնցից ամենախոշորը ու պղնձի, մոլիբդենի արտադրությամբ առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ ԶՊՄԿ-ին արտադրության ծավալներով հաջորդում են Թեղուտի հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Այս տարվա առաջին հինգ ամիսներին արտահանվել է 197 հազար տոննա պղնձի խտանյութ, որի մաքսային արժեքը կազմել է 338 միլիոն դոլար։ Անցյալ տարվա համեմատ արտահանված խտանյութի ծավալը նվազել է, սակայն արժեքը ավելացել է 109  միլիոն դոլարով։ Սա պայմանավորված է պղնձի գնի աճով։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search