Artsakhpress

Սպորտ

Տոկիո-2020. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այսօր տեղի է ունեցել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Տոկիո-2020. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Տոկիո-2020. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Հայաստանի դրոշակակիրներն են եղել լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:
 
Մարզաշխարհի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 17 մարզիկ, որոնք մեդալների համար կպայքարեն 8 մարզաձևում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, լող, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը ներկայացնում է հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը՝ ըստ Երևանի ժամանակի:
 
Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը պայքարի դուրս կգա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հանդես է գալու հենացատկ և նժույգթափեր մրցաձևերում: Հուլիսի 24-ին` 05:00-ից, կմեկնարկի սպորտային մարմնամարզության որակավորման փուլը, Դավթյանը պայքարի դուրս կգա 09:30-ից: Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, Դավթյանը կմասնակցի նժույգթափերի եզրափակչին, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի:
 
Հուլիսի 25-ին մեդալային պայքարը կսկսեն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ քաշային կարգ) և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Էլմիրա Կարապետյանը 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում պայքարը կսկսի 04:00-ին, եզրափակիչը նախանշված է 06:15-ին: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ժամը 08:06-ին 1/16 եզրափակչում կմրցի Անտիգուա և Բարբուդան ներկայացնող Ռայան Ալստոնի հետ:
 
Հուլիսի 26-ին մրցելույթներ կունենան ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ): Ձյուդոյի մրցումները կմեկնարկեն 06:00-ից. 1/16 եզրափակչում Կարապետյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովը: 12:15-ին ռինգ դուրս կգա Կորյուն Սողոմոնյանը, որը 1/16 եզրափակչում կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։
 
Հուլիսի 27-ին` 06:50-ին, կմեկնարկի ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի մրցումը, որտեղ հանդես կգա Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը պայքարի դուրս կգա լողորդ Արթուր Բարսեղյանը. 100 մետր ազատ ոճի մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ին:
 
Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նրա մրցելույթը 100 մետր ազատ ոճում կմեկնարկի 14:00-ին:
 
Հուլիսի 29-ին առաջին մենամարտը կանցկացնի Արման Դարչինյանը (75 կգ), որը 06:30-ին 1/8 եզրափակչում կմրցի Անդրեյ Շեմեզ (Սլովակիա) – Աարոն Սոլոմոն (Տրինիդադ Տոբակո) զույգի հաղթողի հետ։
 
Հուլիսի 30-ին արդեն 50 մետր, ազատ ոճում հանդես կգա լողորդ Արթուր Բարսեղյանը, պայքարը կսկսվի 14:00-ից:
 
Օգոստոսի 1-ից կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Այդ օրը 60 կգ քաշային կարգում հանդես կգա Արմեն Մելիքյանը, գոտեմարտի մեկնարկը` 06:00-ին: Օգոստոսի 2-ին մեդալային պայքարը կսկսեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ), գոտեմարտերի մեկնարկը նախանշված է 06:30-ին:
 
Օգոստոսի 3-ին Հայաստանի օլիմպիական թիմից պայքարի դուրս կգա 3 մարզիկ: Աթլետ Լևոն Աղասյանը մեդալի համար կպայքարի եռացատկում, մրցումը կմեկնարկի 04:00-ին: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանի (67 կգ) մեկնարկային գոտեմարտը նախանշված է 06:30-ին, իսկ 14:50-ից Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
 
Օգոստոսի 4-ին պայքարի դուրս կգա ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ օգոստոսի 6-ին՝ Վազգեն Թևանյանը (65 կգ), երկուսի մեկնարկային գոտեմարտն էլ կսկսվի 06:30-ին:
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Search