«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը կազմակերպում է 2021 -2022 ուսումնական տարվա ընդունելություն:
«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»֊ը ընդունելության է հրավիրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի ուսումնաարտադրական աշխատանքների գծով փոխտնօրեն Էրիկ Վերդյանը:
«Փաստաթղթերի ընդունման գործընթացը մեկնարկել է հուլիսի 1-ից: Ուսումնարան կարող են դիմել «էլեկտրատեխնիկա», «ջերմաէներգետիկա», «հարդարման շինարարական աշխատանքներ», «շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքներ», «մետաղամշակում», «փայտամշակում», «հասարակական սնունդ» (խոհարար, հրուշակագործ) մասնագիտությունների գծով»,- նշել է Է. Վերդյանը և հավելել, որ շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ աշկերտների ուսուցման, կացարանի , սննդի և տրանսպորտի հարցերն ուսումնարանն անվճար է կազմակերպում: Դիմել ցանկացողները մանրամասների համար կարող են զանգահարել +(374)97283892, +(374)47979199 հեռախոսահամարներով։