Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Բելառուսում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ՝ երկրում վերջինիս առաքելության ավարտի առթիվ:
Լուկաշենկոն գովել է Ալիևին Արցախյան խնդրի «խաղաղ կարգավորման» հասնելու համար
«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքորոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորման: Իհարկե, դեպի խաղաղություն ընթացքը նոր է սկսվել: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդը արժանի են հանգիստ, խաղաղ կյանքի»,- ասել է Լուկաշենկոն: