Artsakhpress

Մշակույթ

Անվանի երգչի կատարմամբ կկայանա «Իմ Հադրութ» երգի պրեմիերան

Հադրութի տոնին ընդառաջ՝ օգոստոսի 15-ին, արմատներով հադրութցի երգիչ Սար Սարգսյանը կներկայացնի իր նոր՝ վոկալ «Իմ Հադրութ» ստեղծագործությունը։

Անվանի երգչի կատարմամբ կկայանա «Իմ Հադրութ» երգի պրեմիերան

Անվանի երգչի կատարմամբ կկայանա «Իմ Հադրութ» երգի պրեմիերան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երգի տեքստի հեղինակն է Սոկրատ Խանյանը, երաժշտությանը՝ Արմենուհի Կարապետյանը, գործիքավորումը կատարել է Ալեքսանդրա Մաղաքյանը, ձայնագրման ռեժիսորը և համադրողը Ստեփան Բերուջանյանն է, ձայնագրվել է «Delphy Records» ստուդիայում։

«Երգի պրեմիերան տեղի կունենա իմ պաշտոնական www.sarsargsyan.com կայքում, Հադրութի օրվա նախօրեին։ Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց,ովքեր աջակցեցին ինձ այս կարևոր գործում»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սար Սարգսյանը և հավելել, որ երգը դեռ կներկայացվի աուդիո տարբերակով, բայց առաջիկայում նախատեսում է այն վերածել տեսահոլովակի։

Երգիչը մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում, Լիտվայում, Իսպանիայում և այլուր:

«Այժմ ես ապրում և աշխատում եմ Վարշավայում, սակայն հաճախ եմ լինում այլ երկրներում, որտեղ հնարավորություն եմ ունենում ներկայացնելու հայ կոմպոզիտորների հրաշալի երաժշտական ժառանգությունն ու հայկական մշակույթը»,- ընդգծել է նա։ Մեր զրուցակցի հոգում դեռ չի մարել հայրենի Հադրութ վերադառնալու հույսը. համոզված է՝ մի օր հետ է վերադառնալու այնտեղ։ «Ես հավատում եմ, որ անպայման վերադարձնելու ենք մեր պապական տարածքները, և Հադրութը նորից մերն է լինելու»,- ընդգծել է Ս. Սարգսյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search