Artsakhpress

Հասարակական

ՆԳ նախարարությունում պարգևատրման արարողություն է կազմակերպվել

Նախօրեին Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով համագործակցության համար պարգևների են արժանացել առողջապահության ոլորտի մի խումբ բուժաշխատողներ։

ՆԳ նախարարությունում պարգևատրման արարողություն է կազմակերպվել

ՆԳ նախարարությունում պարգևատրման արարողություն է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը, առաջին տեղակալ Գառնիկ Ավագիմյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Նորայր Բաբայանը, ոստիկանության պետի տեղակալ Վրույր Խաչատրյանը, ՆԳՆ համակարգի ծառայողներ:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը իր ելույթում կատարած հերոսական աշխատանքի համար երախտագիտություն է հայտնել առողջապահության ոլորտի ամբողջ անձնակազմին՝ նախարար Միքայել Հայրիյանի գլխավորությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

«2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում առողջապահության ոլորտն ակտիվորեն համագործակցում էր նաև ԱԻ պետական ծառայության և ոստիկանության համակարգի հետ: Համագործակցությունը Ոստիկանության և փրկարար ուժերի միջև շատ մեծ արդյունքներ է արձանագրել բժշկական տարբեր հաստատություններում։ Պատերազմից հետո մեր աշխատանքը դեռ չի ավարտվել. մինչ այսօր ամեն օր այն շարունակվում է, ինչը այդ գերատեսչությունների ղեկավարների շնորհիվ է»,- նշել է Կ.Սարգսյանը։

«Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել են ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ Հայկ Դանիելյանը, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի բուժօգնության գծով տեղակալ Արթուր Մարությանը, «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ գործադիր տնօրեն Սամվել Մելքումյանը, բժիշկ Էդուարդ Հակոբյանը:

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, ՆԳՆ ոստիկանության բժշկական ծառայության բաժնի բժիշկ-թերապևտ Մհեր Մուսայելյանը, վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վլադիմիր Մուսայելյանը, վերակենդանացման բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանը, վիրաբույժ Կարեն Բազյանը և «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Նելսոն Գրիգորյանը, ՊԲ N զորամասի ախտորոշման բաժանմունքի ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետի պետ, մայոր Շալիկո Վարդանյանը և հրամանատարի բուժգծով տեղակալ, մայոր Դավիթ Գրիգորյանը:

Հուշանվերներով պարգևատրվել են ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման առաջին օպերատիվ խմբի բուժակ-փրկարար Ալեքսանդր Աղաջանյանը, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Ռենա Սահակյանը, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անահիտ Ավանեսյանը, ոստիկանության բժշկական ծառայության բաժնի ակնաբույժ՝ Ռուբեն Պողոսյանը, վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Դավթյանը, ուրոլոգ՝ Գերոգի Միրզոյանը, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ տնտեսվար Արկադի Ղազարյանը և վարորդ՝ Գրիգորի Բաղդասարյանը, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի վարորդ՝ Վյաչեսլավ Գրիգորյանը, ՆԳՆ ոստիկանության բժշկական ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Դավիթ Իշխանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառմանը բուժաշխատողներին արժանին մատուցելու և ուշադրության արժանացնելու համար ՆԳՆ համակարգին շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: «Այս պատերազմը մեզ բոլորիս խառնել էր իրար, բայց մեկս մյուսիս օգնելով ու աջակցելով արեցինք հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Պետք է այսօր էլ շարունակենք մեր համագործակցությունը, լինենք ուժեղ, մեջք մեջքի, ուս ուսի տալով հասնենք ցանկալի արդյունքի»,- նշել է Մ. Հայրիյանը։

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search