Artsakhpress

Վերլուծական

Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան խնդրով, քանի որ երկու երկրների սահմանի մյուս հատվածները դարձել են միջադեպերի, այդ թվում՝ զինված միջադեպերի օջախներ:

Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» («Международная аналитика») ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
Նա հիշեցրեց, որ 90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։ Իսկ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ նոր պետական սահման հայտնվեց ,և ծագեցին սահմանազատման և սահմանագծման, սահմանները հստակեցնելու հարցերը, այդ թվում՝ Սյունիքում, հարաբերություններն է՛լ ավելի բարդացան։ Եվ արդիական դարձավ այն հարցը, թե ինչ քարտեզներով է պետք սահմանազատում և սահմանագծում իրականացնել․ խորհրդային շրջանի՞, 50-60-ականների՞, տնտեսակա՞ն, թե՞ ռազմական-տեղանքային քարտեզներով և այլն։
«Գոյություն ունեն ոչ միայն աշխարհագրական և տեղագրական, այլև ռազմաքաղաքական նկատառումներ։ Ղարաբաղյան պատերազմից հետո Անդրկովկասում կտրուկ փոխվեց ստատուս քվոն։ Հայաստանը պարտված կողմ դարձավ, և Ադրբեջանը սկսեց փորձել կանոններ թելադրել»,-նշեց Մարկեդոնովը։
Վերլուծաբանը ճնշման մեթոդ է համարում ադրբեջանական խմբերի ներթափանցումը Հայաստանի տարածք, ինչպես նաև պարբերաբար աճող լարվածությունը Նախիջևանի ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն այդպիսով փորձում է ստանալ իր ուզածը, իսկ Հայաստանում ոչ միանշանակ են դիտարկվում իշխանության գործողությունները, որոնք երբեմն գնահատվում են որպես պարտվողական գծի շարունակություն:
«Ղարաբաղյան պատերազմը փակեց ստատուս քվոն, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը չփակեց։ Քանի որ հայկական կողմի համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է, ադրբեջանական կողմի համար այն փակ է։ Միջանցքների և հաղորդակցության ապաշրջափակման հարցը հետաքրքիր է ադրբեջանական կողմին, իսկ հայկական կողմին՝ ոչ, և այլն»,-ընդգծեց նա։

Դրա հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու և հարաբերություններ հաստատելու որոշակի ներուժ ունեն, սակայն մի քանի գործոն կա, որոնք պետք է կարգավորվեն՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, տարընթերցումներ Ղարաբաղի կարգավիճակի և միջանցքների բացման հարցում։ Նա ոչ պակաս կարևոր է համարում արտաքին խաղացողների դերը։

«Կարևոր է նշել, որ հրադադարը պետք է սկսվի ռուսական միջնորդության շնորհիվ։ Շատերը հայտարարում են, որ Ռուսաստանը գլուխ չի հանում, բայց մի՞թե քննադատները լավ ծրագիր ունեն, որևէ բան, որը կհաղթահարի բազմամյա ատելությունն ու երկու հարևանների միջև խնդիրները»,-նշեց Մարկեդոնովը։

Վերլուծաբանը վստահ է, որ միայն փոքր քայլերով կարելի է հասնել իրավիճակի շտկման։ Հազիվ թե հաջողվի մեկ օրում երկու երկրների հարաբերություններում արմատական առաջընթաց ապահովել։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search