Artsakhpress

Սփյուռք

Ազատուհի Սիմոնյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել

Վերջերս ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Լիբանանում գործող «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հրավերով Լիբանանի Հանրապետությունում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի շուրջ 21 հայկական կառույցների ղեկավարների հետ:

Ազատուհի Սիմոնյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել

Ազատուհի Սիմոնյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ա. Սիմոնյանը:
 
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ հինգօրյա այցի ընթացքում նրան հաջողվել է անմիջական զրույցների միջոցով լիբանանահայ համայնքին ներկայացնել ներկայումս Արցախի և արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և ԱՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
 
«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառը հանդիպման ընթացքում իր մտահոգությունը հայտնեց Արցախում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի առթիվ և հետպատերազմյան իրավիճակում Արցախի համար կենսական անհրաժեշտություն համարեց անվտանգության ապահովումը: Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Գարակյոզյանը և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Շահե Արքեպիսկոպոս Փանոսյանը կարևորեցին համահայկական աջակցությունը Արցախին և իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին ու արցախցիներին:
 
Հաշվի առնելով, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պետք է մշակվի «Արցախի և Սփյուռքի քույր դպրոցներ» ծրագիրը՝ Բեյրութում եղա նաև երեք՝ Հայ Ավետարանական քոլեջ, Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ-Հարպոյան և Վահան Թեքեյան վարժարաններում: Տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկեցինք հետագա հնարավոր համագործակցության նախագծերը:
 
Հանդիպում կայացավ նաև Լիբանանի բանակի նախկին զորավար Նարեկ Աբրահամյանի հետ, որի ավանդը Արցախի պաշտպանության գործում մեծ է»,֊ մանրամասնել է մեր զրուցակիցը։
 
Նրա խոսքով՝ քանի որ 2021թ.-ը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը հռչակել է Արցախի տարի, «Զարթոնք»֊ի գլխավոր խմբագիր Ս. Հակոբյանը Լիբանանում կազմակերպել է Արցախին նվիրված հրապարակային միջոցառում:
  
 Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներն արհամարհել են թշնամու զինծառայողին. մանրամասնել է ակումբի ղեկավարը

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ

Search