Artsakhpress

Քաղաքական

Ալիևը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջվա պես. Ներկայացուցիչների պալատի որոշումը Վաշինգտոնի առաջին հաղորդագրությունն էր

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը Ադրբեջանին ռազմական օգնության մի մասի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի առաջին հաղորդագրությունն էր Ալիևին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացյալ Նահանգների հետ այնպես, ինչպես սովոր էր նախկինում:

Ալիևը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջվա պես. Ներկայացուցիչների պալատի որոշումը Վաշինգտոնի առաջին հաղորդագրությունն էր

Ալիևը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջվա պես. Ներկայացուցիչների պալատի որոշումը Վաշինգտոնի առաջին հաղորդագրությունն էր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հիշեցնելով, որ նախագահ Ջո Բայդենը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոստացել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին:
 
«Բայդենը դրա մասին խոսել է հրապարակայնորեն: Այժմ՝ Բայդենի ընտրվելուց ամիսներ անց, Կոնգրեսը առաջին անգամ հնարավորություն ուներ հրապարակայնորեն որոշում կայացնելու, և կոնգրեսականները հստակ ցույց տվեցին, որ ուզում են կրճատել Ադրբեջանին հատկացվող օգնությունը: Հատկանշական է, որ Կոնգրեսի անդամներից որևէ մեկը չպաշտպանեց Ադրբեջանին և որևէ մեկը չաջակցեց նրանց ռազմական օգնություն հատկացնելու ծրագրին», - մեկնաբանեց Արամ Համբարյանը՝ նշելով, որ Պալատի ներկայացուցիչները ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեցին, քանի որ թե՛ իրենց և թե՛ շարքային ամերիկացիների համար անհասկանալի է՝ «ինչո՞ւ պիտի ամերիկացիները փող և ռազմական օգնություն ուղարկեն միլիարդատեր, բռնավոր, ռասիստ, հակահայ Ալիևին»:
 
 
Համբարյանի մեկնությամբ՝ կոնգրեսականները շատ պարզ ու հստակ պատասխան տվեցին այդ հարցին՝ ասելով, որ «եկեք դադարեցնենք ռազմական օգնությունը Ադրբեջանին»:
 
Այժմ Հայ Դատի հանձնախումբն ու հայերի աջակիցները ջանքեր կգործադրեն, որպեսզի Փալոնի ուղղումը հաստատվի նաև Սենատում՝ ամերիկյան խորհրդարանի վերին պալատում: Բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանին հատկացվող ռազմական այն օգնությունը, որը կդադարեցվի Փալոնի առաջարկած լրացման շնորհիվ, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության մի փոքր մասն է միայն: Արամ Համբարյանի տվյալներով՝ խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է: Մինչդեռ օգնության մեծ մասը տրամադրվում է Պաշտպանության դեպարտամենտի ծրագրերով:
 
Համբարյանի խոսքով՝ Պենտագոնի խողովակով տրամադրվող օգնությունը դադարեցնելու տարբեր ուղիներ կան, որոնցից մեկը «Ազատության Աջակցության Ակտի» հայտնի 907-րդ հոդվածը նորից ուժի մեջ մտցնելն է, մյուսը՝ կասեցնել ԱՄՆ օրենսդրության Զինված ուժերի մասին օրենքի 333-րդ հոդվածը, որը Պաշտպանության դեպարտամենտին լիազորում է գործընկերային հարաբերություններ զարգացնել օտար երկրների հետ՝ նրանց տրամադրելով ռազմական աջակցություն:
 
«Այդ փողերը տրամադրվում են Ադրբեջանի զինված ուժերին և նրանք օգտագործում են տրամադրված տեխնոլոգիաները, սպառազինությունը և ռազմամարզական կարողությունները հայերի դեմ: Միամտություն է կարծել, որ կարելի է Ադրբեջանին ռազմական կարողություններ տրամադրել, և նա չօգտագործի այդ կարողությունները հայերի դեմ: Այդպիսին է Ադրբեջանի գործելակերպը: Ինչ նրան տալիս ես՝ օգտագործում է հայերին սպանելու համար», - բացատրեց Արամ Համբարյանը:
 
Հայ Դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավարը դժվարանում է կանխատեսումներ անել՝ կհաջողվի արդյոք նորից ուժի մեջ մտցնել 907-րդ հոդվածը, թե ոչ, բայց խոստանում է, որ աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարելու:
 
«Ես վաղուց կանխատեսումներ չեմ անում, բայց դա մեր նպատակն է և մենք օրուգիշեր աշխատում ենք այդ ուղղությամբ», - շեշտեց Արամ Համբարյանը:
 
ԱՄՆ օրենսդրության Զինված ուժերի մասին օրենքի 333-րդ հոդվածը (10 USC § 333) լիազորում է Պաշտպանության դեպարտամենտին ռազմամարզական և սպառազինման աջակցության ծրագրեր իրականացնել մեկ և ավելի օտար երկրների հետ: Այս հոդվածի շրջանակներում Պենտագոնը «գործընկերային կարողությունների զարգացման» ծրագրեր է իրականացնում: Հենց այդ ծրագրի շրջանակներում է Պենտագոնը Ադրբեջանին տրամադրում ամերիկյան ռազմական օգնության առյուծի բաժինը:
 
Հուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փալոնի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բյուջեով նախատեսված արտաքին օգնության մեջ փոփոխություններ անելու և Ադրբեջանին ֆինանսական և ռազմամարզական աջակցության տեսքով հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ ընդգծելով, որ Փալոնի ուղղումը վայելում է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը:
 
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը իր ելույթում ասել է, որ առաջարկված ուղղման ընդունումը ցույց կտա, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է Բաքվի բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես երբ այդ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության՝ Հայաստանի Հանրապետության դեմ:
 
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը հզոր ազդանշան է ուղարկում Ադրբեջանի ալիևյան դիկտատորական ռեժիմին, որ նրանց շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ չի պարգևատրվելու ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ռազմական օգնությամբ:
 
Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված «Ազատության Աջակցության Ակտի» այսպես կոչված «907 հատվածը» (Section 907), որն ավելի շատ հայտնի է իբրև 907-րդ հոդված կամ 907-րդ բանաձև, արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, նախագահ Ջորջ Բուշը Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմեց Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ հոդվածը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում օժանդակելու հնարավորություն տալ: Այդ ժամանակներից սկսած 907-րդ հոդվածի շրջանցումը շարունակվել է իներցիայի ուժով:
 
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տվյալներով՝ վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել Վաշինգտոնից:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search