Artsakhpress

Հասարակական

Այրվել է պտղատու այգի և խոտատարածք Ստեփանակերտի թաղամասերից մեկում

Ստեփանակերտ քաղաքի բնակչից օգոստոսի 3-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան թաղամասի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք:

Այրվել է պտղատու այգի և խոտատարածք Ստեփանակերտի թաղամասերից մեկում

Այրվել է պտղատու այգի և  խոտատարածք Ստեփանակերտի թաղամասերից մեկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ հրշեջ մեքենա՝ իր մարտական հաշվարկով:

Խոտատարածքում բռնկված հրդեհը քամու միջոցով տարածվել է և այրել նաև հարակից այգին՝ պտղատու ծառերի հետ միասին։

Բնութագրությունը հասանալի չէ

Հրդեհի պատճառով վնասվել է 150 տարբեր տեսակի բերքատու ծառեր և 0,4 հա խոտատարածք»,- մեզ հետ զրույցում ասել է ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, և հավելել, որ դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հրդեհների առաջացման ճնշող մեծամասնությունը մարդածին են»-, ընդգծել է մեր զրուցակիցը, և հորդորել՝ արտակարգ դեպքերից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար ցուցաբերել զգուշավորություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես զանգահարել 911:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներն արհամարհել են թշնամու զինծառայողին. մանրամասնել է ակումբի ղեկավարը

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ

Search