Artsakhpress

Ռազմական

Ռուս խաղաղապահները մարտի վարման զորավարժություն են անցկացրել Արցախում

Պլանային մարտական պատրաստության վարժանքների շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները Ստեփանակերտի զորավարժարանում մշակել են ժամանակակից մարտի վարման մարտավարությունը:

Ռուս խաղաղապահները մարտի վարման զորավարժություն են անցկացրել Արցախում

Ռուս խաղաղապահները մարտի վարման զորավարժություն են անցկացրել Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
«Վերանորոգման ստորաբաժանումների զինծառայողների համար ոչ ստանդարտ ուսուցում ներդնելու նպատակով փորձարկվել է վերանորոգման դասակի անձնակազմի կողմից կրակոցների համալիր վարժությունների իրականացումը: Անձնակազմը մտցվել է որոշակի մարտավարական իրավիճակի մեջ, որի լուծումը ենթադրում էր երեք մարտավարական առաջադրանքների իրականացում՝ ականապայթյունային խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնելը և ճակատամարտի ժամանակ կործանված զրահամեքենայի տարհանումը: Զինծառայողները կատարել են հանձնարարված խնդիրները»,- նշել է զորավարժության ղեկավար Վյաչեսլավ Տերենտևը:
 
Զորավարժությունների ընթացքում БТР-80 զրահափոխադրիչների վարորդները կատարելագործել են լեռնային տեղանքում, ականային արգելապատնեշի միջով էքստրեմալ վարման հմտությունները:
 
Մարտավարական դաշտում զինծառայողները, մարտականին առավելագույն մոտ պայմաններում, հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, իսկ БРЭМ-К-ի օգնությամբ վերանորոգման ստորաբաժանման մասնագետները կարճ ժամանակամիջոցում տարհանել են վնասված մեքենաները:
 
Ընդհանուր առմամբ՝ մարտական պատրաստության զորավարժություններին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ 100 զինծառայող:
 
 
 

     

Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ և Ադրբեջանի գործընկերների հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Արթուր Դավթյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար:  

Բաժնի բոլոր նյութերը

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներն արհամարհել են թշնամու զինծառայողին. մանրամասնել է ակումբի ղեկավարը

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ

Search