Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի եւ 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն եւ փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։