Ստեփանյանների ընտանիքը 44-օրյա պատերազմի հետևանքով ամեն ինչից զրկվել և տեղահանվել է հայրենի եզերքից։
Կորցրածը վերագտնելու սպասումով. Ստեփանյանների ընտանիքի պատմությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում էր ապրում ընտանիքը ու այսօր հաստատվել է Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի նկուղային հարկում։
«Տրամադրվող նյութական աջակցություններից պարբերաբար օգտվել ենք, մի քանի անգամ էլ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն է օգնություն տրամադրել: Այսօր կենցաղային պարագաների կարիք ունենք: Մեր գյուղում հանգիստ էինք, ոչնչի պակաս չունեինք, օրվա հացը վաստակում էինք սեփական քրտինքով»,- ասում է նա։