Շուշիի շրջանի Եղցահող համայնքը վերջին օրերին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, նախ՝ ադրբեջանական զորքերի թիրախային կրակոցների, ապա նշված տարածքից մեր զորքերի դուրսբերման մասին հայկական մամուլում շրջանառվող լուրերի պատճառով: Սակայն հայկական զինվորական ստորաբաժանումները նշված տարածքից դուրս չեն եկել: