Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 234-ի:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 559 նոր դեպք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4727 է: