Artsakhpress

Հասարակական

Հայաստանի բանկերի միությունը համակարգիչներ է նվիրաբերել Արցախի դպրոցներին

Այսօր՝ օգոստոսի 19-ին, «Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպությունը Արցախի 15 դպրոցի նվիրաբերել է համակարգիչներ:

Հայաստանի բանկերի միությունը համակարգիչներ է նվիրաբերել Արցախի դպրոցներին

Հայաստանի բանկերի միությունը  համակարգիչներ է նվիրաբերել Արցախի դպրոցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակներում Արցախի դպրոցներին բացի համակարգիչներից նաև տպող սարքեր են տրամադրվել:
«Մենք նախապես քննարկել, կարիքների վերլուծություն ենք կատարել Արցախի կառավարության հետ: Համոզված ենք, որ այս հասցեական աջակցությունն արդյունավետ է՝ իր օգտակարության իմաստով։ Շատ ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք Արցախում և կարողանում ենք իրականացնել այս գործը: Ունենք դրական տրամադրվածություն՝ ի դեմս բանկերի միության՝ հետագայում նման արդյունավետ ծրագրերը շարունակելու համար»,- նշել է Հայաստանի բանկերի միության փոխտնօրեն Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ ամրագրել են Արցախի դպրոցներին շարունակական աջակցության ցուցաբերման կարևորությունը նաև այլ ուղղություններով՝ մասնավորապես ֆինանսական, կրթության, ինչպես նաև գրագիտության բարձրացման:
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ ընտրվել են մեծ թվով տեխնիկական սարքավորումներ կորցրած և ամենաշատն անհրաժեշտություն ունեցող դպրոցները:
«Այն դպրոցները, որոնք թվով ավելի շատ աշակերտ ունեն՝ ավելի շատ համակարգիչ են ստացել: Իսկ ավելի փոքր դպրոցները ստացել են ավելի քիչ թվով համակարգիչներ, որպեսզի, գոնե, ինչ-որ չափով կարողանան լրացնել պատերազմի հետևանքով կորցրածը: Նման ծրագրերի կարևորությունը կրթական գործընթացի համար, բառերով դժվար է արտահայտել: Նախ՝ սա ներդրում է կրթության ոլորտում: Մենք ուսումնական պլանով հաստատել ենք, որ յուրաքանչյուր ամիս որևէ առարկայից մեկ դաս պետք է անց կացվի համակարգչային կաբինետում: Այս ծրագիրն այդ տեսանկյունից շատ կարևոր է, և համակարգիչների դերը դպրոցներում թերագնահատել կամ գերագնահատել չի կարելի»,- նշել է Մ. Համբարձումյանը:
ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանը կարևորել է նախաձեռնությունն ու շնորհակալություն հայտնել նվիրատվության համար:
«Համակարգչային գիտելիքները շատ կարևոր են աշխարհճանաչողության գործընթացում: Այս բարեգործական քայլը շատ կարևոր մարդասիրական աջակցություն է: Յուրաքանչյուր համակարգիչ ՝ մի երեխայի հնարավորություն է տալիս ինքնուրույն առնչվելու դրա հետ և ստեղծելու իր համակարգչային աշխարհը, ստեղծագործելու, գուցե նաև իր պատկերացրած երկիրը կերտելու համար: Նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է կազմակերպվել, հատկապես, երբ Արցախի երեխաներըն ունեն այդ կարիքը»,- նշել է Ն. Սահակյանը:
Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան համար 6 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանի խոսքով՝ դպրոցի համար այս նվիրատվությունը խիստ կարևոր նշանակություն ունի:
«Ողջունելի են նման նախաձեռնությունները, որոնք կծառայեն ուսման որակի բարելավմանն ու արդիականացմանը: Միայն նման վերաբերմունքով կարելի է փոխել կրթական գործընթացը, և նեցուկ կանգնել ուսուցչին: Եթե մենք գտել ենք, որ կրթական ոլորտը գերակա ճյուղ է, ուրեմն ազգովի պետք է նեցուկ կանգնենք և բոլոր հնարավոր միջոցներով օժանդակենք Արցախի դպրոցներին»,- ընդգծել է Ա. Մինասյանը։
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search