ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել. օրակարգում ԱՀ մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու հարցն էր։
ԱՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ֊ից՝ մանրամասնելով, որ այդ բնակավայրերն են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքները։
Ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հոկտեմբերի 10-ին։