Օգոստոսի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախաձեռնած՝ «Քննարկումների ակումբ» նախագծին մասնակից երիտասարդների հետ։
ԱԳ նախարարը հանդիպել է «Քննարկումների ակումբ» նախագծին մասնակից երիտասարդների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպմանն արծարծվել են արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանն առնչվող տարբեր հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։
Նախարարը կարևորել է երիտասարդների հետ երկխոսության նման ձևաչափը՝ այն համարելով երկուստեք օգտակար։