ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի վարչական տարածքում նոր բնակելի թաղամասի կառուցման շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Առանձնատները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված 100 ընտանիքների։
Դահրավի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:
«Ներկա դրությամբ ընթանում են նոր բնակավայրի հիմքերի կառուցման աշխատանքները: «100 տուն Արցախում» ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» նախաձեռնությամբ։ Ընդհանուր տարածքը կազմում է 21 հա։ Բնակելի տները լինելու են 3 և 4 սենյականոց։ Նոր բնակավայրի ճանապարհների և հիմքերի կառուցման շինարարական աշխատանքների ծախսերը ֆինանսավորում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը», - նշեց Մ. Դանիելյանը և հավելեց, որ շինարարությունն իրականացնում է «Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն։