Artsakhpress

Քաղաքական

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս Շուշիում արած հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ հայտարարությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են, նացիզմի և ահաբեկչության դրսևորում։

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ նախ և առաջ պետք է շնորհակալություն հայտնել Ալիևին նման հայտարարությունների համար, որովհետև դրանցով նա ցույց է տալիս իրենց բուն նպատակները: «Պետություններն ահռելի գումարներ են ծախսում թշնամու նպատակներն իմանալու համար, բայց այս մեկը առանց որևէ բանի ասում է: Ես բազմիցս ասել եմ՝ Ալիևը ամենաազնիվ թշնամին է. երբեք չի թաքցրել իր նպատակները: Իհարկե, այն, ինչ ասում է Ալիևը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, նացիզմ է, ահաբեկչություն է, և մենք պետք է երբեք իրականությունից չկտրվենք, հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Այդ բոլոր հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք Ադրբեջանի կազմում չե՛նք լինելու երբեք: Իսկ թե ինչ է ինքն ասում՝ իր գործն է: Կարևորը՝ մենք կարողանանք ապաքինվել և մեր սերունդների համար ստեղծենք հուսալի ապագա», - «Արմենպրես»-ին ասաց Արցախի արտգործնախարարը:
 
Օգոստոսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Շուշի քաղաքում և անդրադառնալով 2020 թ. աշնանը Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական զինուժի իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիային, մի շարք հայատյաց և ատելություն պարունակող հայտարարություններ էր արել: Մասնավորապես ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հասկացություն գոյություն չունի»: Նաև խոսել էր այն մասին, որ մինչև պատերազմը ԼՂՀ իշխանությունները պատրաստվում էին ԼՂՀ Ազգային ժողովի նոր շենք կառուցել Շուշիում: Բաքվի բռնապետն այդ շինությունը անվանել է «սատանայի որջ»՝ ասելով, թե իր հրամանով այն ամբողջությամբ ավերվել է:
 
Ալիևի կարծիքով՝ «իրադարձությունների ներկայիս ընթացքը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և միջազգային դերակատարների գործողությունները ցույց են տալիս, որ [Լեռնային Ղարաբաղի] հարցը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով»: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Ավնտանգության խորհրդի բանաձևերը, «պատմական արդարությունը», իրավունք են տվել Ադրբեջանին հարցը լուծել ռազմական ճանապարհով, եթե այն չլուծվի խաղաղ ճանապարհով: Մինչդեռ մասնագետներն ասում են, որ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի 4 հայտնի բանաձևերը նման բան չեն ենթադրում և կոնֆլիկտները ռազմական ճանապարհով լուծելու իրավունք չեն տալիս միջազգային իրավունքի որևէ սուբյեկտի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search