Artsakhpress

Քաղաքական

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը. ԱԳՆ

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը. ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով անկախ ժողովրդավարական պետության կերտմանը: Հանրապետության հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որոնք ինքնավար կազմավորումներին և կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններին իրենց ճակատագիրը և քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունք էին տրամադրում: 1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախ պետություն ստեղծելու որոշումն ամրագրվել է համաժողովրդական հանրաքվեում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդի ազատ կամարտահայտությամբ:

Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունումը դարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի առանցքային իրադարձություններից մեկը, որը հիմնված էր ժողովրդի ինքնորոշման, պատմական արդարության վերականգնման և մեկ միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտման վրա՝ նպատակ ունենալով ազատվել ֆիզիկական ոչնչացման մշտական սպառնալիքից:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժով և ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու, ահաբեկման, էթնիկ զտումների, կոտորածների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների միջոցով արցախահայությանը հայրենիքից զրկելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության պայմաններում անկախ պետության ստեղծումը ոչ միայն կարևոր քաղաքական քայլ էր, այլև պատմական անհրաժեշտություն: 1990-ականների աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանային հարաճուն լարվածությունը հասարակության ինքնակազմակերպման և պետական ինստիտուտների ստեղծման վճռական քայլեր էին պահանջում՝ անհրաժեշտ Ադրբեջանի վերահաս զինված ագրեսիան հետ մղելու և Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու և զարգանալու իրավունքը երաշխավորելու համար:

Անկախության օրվանից ի վեր Արցախի Հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների, այդ թվում՝ կործանարար պատերազմների և ծանր կորուստների միջով: Այնուամենայնիվ, ո՛չ ահաբեկումն ու սպառնալիքները, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը և իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, իր պետականությունն ամրապնդելու և զարգացնելու վճռականությունը:

Համոզված ենք, որ Արցախում հայկական պետականությունը ազգային ինքնության, արժանապատվության պահպանման և անվտանգ ապագա ապահովելու հիմնական երաշխավորն է, ինչպես նաև ժողովրդի՝  սեփական քաղաքական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի իրացման միջոցը։

Այս հիշարժան օրը մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում նրանց, ովքեր պայքարել են Արցախի արժանապատվության, ազատության և անկախության համար, գլուխ ենք խոնարհում այդ սրբազան պայքարում իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի առջև. նրանց քաջությունն ու սխրանքը մշտապես լինելու են հայրենիքին անձնվիրաբար ծառայելու և համազգային գործին նվիրվելու վառ օրինակ:

Հավատարիմ մնալով ազգային-ազատագրական շարժման գաղափարներին, նպատակներին և սկզբունքներին՝ Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները անսասան վճռականությամբ շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը,  ինքնիշխան պետականության ամրապնդմանն ու զարգացմանը։
 
Կեցցե´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Փա´ռք ու պատի´վ Արցախի ազատության և անկախության բոլոր մարտիկներին»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search