Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
Հայկական կողմը Շուշիում տեղակայված դիրքի վրա կրակ չի բացել. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար: