Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներւ խմելու ջրով ապահովել են Ստեփանակերտի և Արցախի առանձին շրջանների ավելի քան 1500 բնակչի:
Ռուս խաղաղապահները խմելու ջրով ապահովել են Արցախի ավելի քան 1500 բնակչի. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ վերջին երկու շաբաթում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողները ավելի քան 30 շրջայց են իրականացրել և ավելի քան 200 տոննա խմելու ջուր են տրամադրել Արցախի ժողովրդին: Հումանիտար առաջադրանքի կատարման համար խաղաղապահները 2 ջրատար մեքենա են օգտագործել՝ յուրաքանչյուրը 5 խորանարդ մետր ծավալով:
Մինչև ջրային կայանի վերականգնողական և խողովակների տեղադրման աշխատանքների ավարտը, խաղաղապահներն ամեն օր ապահովում են տեղի բնակիչներին խմելու ջրով: