Սեպտեմբերի 16֊18֊ը կրթական, մշակութային փոխանակումների ծրագրով «Արցախիկներ» բենդը՝ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև հայ երաժշտարվեստի հայտնի ներկայացուցիչներ, հանդես կգան Արցախի Մարտունի, Մարտակերտ ու Ստեփանակերտ քաղաքներում:
Արցախում կրթամշակութային միջոցառումներ կկազմակերպվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց «Արցախիկներ» բենդի համերգների կազմակերպիչ Քնարիկ Ներսիսյանը:Համերգը կկրի «Արի Արցախ» խորագիրը։
«Կայանալիք միջոցառումների նպատակն է ստեղծել հարաբերությունների նոր հարթակ, ակտիվ ու կենսունակ պահել Արցախում կրթամշակութային կյանքը։ Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Մարտունու Օպերայի տանը և սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, Մարտակերտի Մշակույթի տանը հանդես կգան «Արցախիկներ» բենդը, Տիգրան Սուչյանը, Նորայր Քարտաշյանը, Կարեն Մամիկոնյանը, Գրիգոր Դավթյանը։ Նույն օրը՝ ժամը 17:00-ին, Մարտակերտում կկայանա Շուշան Պետրոսյանի համերգը:
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, իսկ 15։00֊ին՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում կկազմակերպվեն վարպետաց դասեր. 17։00-ին կկայանա «Արցախիկներ» բենդի համերգը: Նույն օրը՝ ժամը 19։00-ին, «Եվրոպա» հյուրանոցում «Արցախիկներ» բենդը հանդես կգա եզրափակիչ համերգով»,- նշեց Ք. Ներսիսյանը: