Artsakhpress

Մշակույթ

Կաղարծիում ազգային պարի խմբակ կգործի

ԱՀ Մարտնունու շրջանի Կաղարծի համայնքում ազգային պարի խմբակ կգործի։

Կաղարծիում ազգային պարի խմբակ կգործի

Կաղարծիում ազգային պարի խմբակ կգործի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց պարուսույց Մարիամ Անդրեասյանը։
 
«Կաղարծի գյուղում ազգային պարի խմբակի բացման նախաձեռնությունը Համազգային հայ կրթական և մշակութային միությանն է պատկանում։  Կառույցն Արցախում  մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկը գյուղերում երեխաների համար կրթական ժամանց ապահովելն է։ Բացի ազգային պարերից, գործում են  նաև ասեղնագործության, նկարչության և այլ խմբակներ։
 
Խումբը օրերս է ձևավորվել. սեպտեմբերի երեքին կայացած առաջին դասին ներկա էր 15 երեխա։ Վստահաբար կարող եմ ասել, որ երեխաների թիվն աճելու  միտում ունի։ Ընդգրկված են 7-15 տարեկան աշակերտները։ Խումբը բաժանվելու է երկու մասի՝ ըստ երեխաների տարիքի։ Սկզբնական շրջանում շաբաթական մեկ անգամ ենք նախատեսում պարապել, իսկ հետո արդեն՝  2 օր՝  2 ժամով։ Դասավանդելու եմ  ազգային պարեր»,֊ տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ կարևորելով հատկապես պատմական այս ծանր ժամանակաշրջանում ազգային մշակութի պահպանումը և այն  սերունդներին կտակելը։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին
Search