Artsakhpress

Մշակույթ

Երբ լռում են մուսաները, սկսում են կրակել զենքերը. Ստեփանակերտում կայացել է «Հրեշը լուսնի վրա» պիեսի առաջնախաղը

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ստեփանակերտում կայացավ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի առաջնախաղը:

Երբ լռում են մուսաները, սկսում են կրակել զենքերը. Ստեփանակերտում կայացել է «Հրեշը լուսնի վրա» պիեսի առաջնախաղը

Երբ լռում են մուսաները, սկսում են կրակել զենքերը. Ստեփանակերտում կայացել է «Հրեշը լուսնի վրա»  պիեսի առաջնախաղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացումը Հայոց Ցեղասպանությունից փրկված և այլ երկրում ապաստան գտած հայերի մասին է, ովքեր փորձում են կառուցել իրենց երջանկությունը՝ պահպանելով ազգային ինքնությունը:
Բնութագրությունը հասանալի չէ
Ներկայացման բեմադրիչը Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Վահան Խաչատրյանն է:
Բնութագրությունը հասանալի չէ«Մենք 106 տարի շարունակ վերապրում ենք ապրիլի 24-ը, այլ ոչ թե հիշում: Փորձել եմ լավատեսությամբ տոգորել մեր ժողովրդին և զարգացնել այն միտքը, որ ամեն մի արհավիրքի հաջորդում է լուսավոր, հուսառատ օր: Իմ կարծիքով՝ դերասանական անկեղծ խաղը յուրաքանչյուրին իր կյանքից մի դրվագ, թեկուզ մեկ վայրկյան, շունչ կհիշեցնի՝ ստիպելով մտածել և վերլուծել սխալները: Բեմադրությունը ներկայացվել է ռուսերենով, քանի որ պետք է ներկայացնենք մեր անհատականության պայքարը, հայի տեսակը այլ լեզուներով նաև. իսկ եթե հնարավորություն լինի, մեծ սիրով կբեմադրեմ նաև անգլերենով և ֆրանսերենով: Երբ լռում են մուսաները, սկսում են կրակել զենքերը: Մուսան երբեք չպետք է լռի, արվեստի բարությունը և լույսը պետք է աշխարհով մեկ տարածենք», -մեզ հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search