Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտում վերաբացված արտադրամասը մակարոնեղեն է արտահանում ՀՀ և ՌԴ

Ստեփանակերտում 2020թ. օգոստոսին բացված մակարոնեղենի արտադրամասը շարունակում է իր գործունեությունը նաև պատերազմից հետո:

Ստեփանակերտում վերաբացված արտադրամասը մակարոնեղեն է արտահանում ՀՀ և ՌԴ

Ստեփանակերտում վերաբացված արտադրամասը մակարոնեղեն է արտահանում ՀՀ և ՌԴ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ընկերության տնօրեն Նանե Միքայելյանը «Արցախպրես»-ի թղթակցին պատմեց, որ ի սկզբանե մտածում էր իր հայրենիքում կյանքի կոչել մի այնպիսի ծրագիր, որը առողջ սնունդ կառաջարկի բնակչությանը:

«Իմ կարծիքով՝ տեղական արտադրանքը պետք է ստացվի բնական մթերքներից, առանց հավելումների և կհամապատասխանի առողջ սննդի չափանիշներին: Ցավով պիտի նշեմ, որ մեզ պարտադրված պատերազմը ստիպեց ամեն ինչ սկսել նորից։

Բնութագրությունը հասանալի չէ

Վարձակալել եմ նոր տարածք, արտադրամասը հիմա նոր հասցեում է գործում։ Վերջերս էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկել է նոր ծրագիր-մրցույթ, որտեղ հաղթող բիզնես ծրագիրը նախարարության կողմից կարժանանա ֆինանսական աջակցության: Մենք ևս մասնակցության հայտ ենք ներկայացրել մեր բիզնես ծրագրով, և եթե հաջողվի դառնալ այդ ծրագրի շահառու, Արցախում կսկսի գործել նոր ու բարձր տեխնոլոգիաներով հագեցած արտադրամաս: Այդ պարագայում հնարավորություն կունենանք իրականացնելու բիզնես ծրագրի նաև հաջորդ փուլերը: Ներկա պահին «Կամելիա պլյուս» ՍՊ ընկերությունը պահին արտադրում է մակարոնեղենի 8 տեսակ։ Շուտով նաև հայոց այբուբենի տառերի տեսքով մակարոնեղեն կառաջարկենք սպառողին», - նշեց Ն. Միքայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա վստահ է, որ ստացված արտադրանքը նաև Արցախի սահմաններից դուրս կվայելի մեծ պահանջարկ:

«Իմ վստահությունը հիմնավորված է նրանով, որ մեր հայրենակիցներից արդեն դրական արձագանքներ ենք ստանում։ Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլև առաքվում է Հայաստանի Հանրապետություն։ Վերջերս մեծ քանակով տեսականի ենք ուղարկել Մոսկվայում գործող հայկական մի քանի վաճառասրահների: Մենք կարող ենք և պարտավոր ենք հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները՝ հանուն մեր հայրենիքի բարգավաճման, հանուն մեր ժողովրդի բարեկեցության և առողջության», - հավելեց Ն. Միքայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search