Հիմնանորոգվում են Ստեփանակերտի Ազատամարտիկների 24 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի պատշգամբները:
Ստեփանակերտում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի ճակատների հիմնանորոգման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը:
«Պատշգամբները գտնվում էին վթարային վիճակում: Ներկա դրությամբ ակտիվ շինարարություն է ընթանում: Ծրագիրը իրականացվում է պետական համաֆինանսավորմամբ: Կապալառու կազմակերպությունը «Գրիգորի» ՍՊԸ-ն է, պատվիրատուն՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը: Աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում: Նախատեսում ենք նաև այլ շենքերի ճակատների արդիականցման ծրագրեր՝ հերթականությունը՝ ըստ վթարայնության աստիճանի», - նշեց Ս. Ղուլյանը: